211652_close_icon
views-count1986 դիտում article-date 22:04 24-01-2020

Հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց որևէ ենթադրյալ կոռուպցիոների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/01/24/norikyan/3193080?fbclid=IwAR1Dbm-Kd0ymZgAJXT_sfZGe9JZm6YeyZ76Sou6dgYerTG88GSXT4sjZxe4]Tert.am[/url]-ը գրում է. Երկրում քրեածին իրավիճակը սրվել է, և իրավապահ մարմինների քայլերը պետք է առավել վճռական լինեն՝ միտված հանցավորության մակարդակի նվազեցմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը: «Հանրության մեջ ներքին լարվածություն կա, իրավապահ մարմիններն ու առհասարակ դատաիրավական ամբողջ համակարգն էլ արդյունավետ չի աշխատում: Այդ համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն կա, ճգնաժամը հաղթահարված չէ»,- ասել է փաստաբանը: Ըստ Նորիկյանի՝ իշխանությունները պարտավոր են ամբողջապես բացահայտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների բոլոր շարժառիթներն ու դրդապատճառները, քանի որ այդ գործերում կան մի շարք հանելուկային հանգամանքներ: «Պետական հեղաշրջման մասին հայտարարությունները տարօրինակ են: Եթե մամուլում նման տեղեկություններ են սպրդում, բարձր մակարդակում հայտարարություններ են արվում, գլխավոր դատախազությունը պետք է քրեական հետապնդում հարուցի: Իրավասու մարմինները պարտավոր են համապատասխան իրավական գործընթաց սկսել: Իրավապահ համակարգը պետք է հստակորեն ասի՝ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ, թե՞ ոչ»,- ասել է փաստաբանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/24/norikyan/3193080?fbclid=IwAR1Dbm-Kd0ymZgAJXT_sfZGe9JZm6YeyZ76Sou6dgYerTG88GSXT4sjZxe4]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր