211652_close_icon
views-count1824 դիտում article-date 21:32 24-01-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային

Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը: ԱԳ նախարարը և դեսպանը բարձր գնահատեցին Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Երկուստեք ուղենշվեց հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Կողմերը կարևորեցին նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր