211652_close_icon
views-count2596 դիտում article-date 19:47 24-01-2020

Հյուսիսային մաքսատունն աշխատելու է հունվարի 27-ին և 28-ին. ՊԵԿ

Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբերի ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր: Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը:

Նմանատիպ նյութեր