211652_close_icon
views-count1647 դիտում article-date 20:42 24-01-2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնից, ետ է կոչվել Մայր Աթոռ` որպես վանաբնակ միաբան: Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:

Նմանատիպ նյութեր