211652_close_icon
views-count2218 դիտում article-date 22:28 24-01-2020

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 22-ին, ժամը 19.25-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ջին Բեի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 17.35-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 09.20-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «ԲՄՎ», «Միցուբիշի», «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213-ի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 07.45-ին, Երևանի Աճառյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բագրևանդի 41-րդ և 49-րդ փողոցների խաչմերուկում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց է կատարել և վրաերթի ենթարկել «Օպելի» 26-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Սեւան քաղաքի Շահումյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 11.30-ին, Ալավերդի-Ստեփանավան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Նիվա-21214» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարուի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 02.00-ին, Բերդ-Տավուշ ճանապարհի 2,5 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր