211652_close_icon
views-count11944 դիտում article-date 15:46 24-01-2020

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

Երեք զինծառայողի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: Աշոտ Մանուկյանը բողոքարկել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Հարություն Մնացականյանի նախագահությամբ այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝բացասական եզրակացություն էր տվել՝ թեև երկու կառույցներ էլ Մանուկյանին դրական են բնութագրել: Ստացված եզրակացություններից հետո քրեակատարողական հիմնարկը դիմել է դատարան՝ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագրով: Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նշենք, որ սպանվածների ծնողերը ներել էին Աշոտ Մանուկյանին:

Նմանատիպ նյութեր