211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:49 24-01-2020

Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը՝ 1. Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Սուրենի Ղազարյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր