211652_close_icon
views-count7029 դիտում article-date 12:44 24-01-2020

Եկատերինբուրգ-Երեւան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան շասսիի անսարքության պատճառով

Եկատերինբուրգից Երեւան մեկնած ինքնաթիռը հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը: Ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Ուրալյան հետաքննչական վարչությունը, տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1002493.html]Արմենպրես[/url]»-ը: Գերատեսչությունը մանրամասնում է, որ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել Է տեղական ժամանակով 07:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել Է 65 ուղեւոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար հետ Է վերադարձել: «Օդանավի բարձրանալու ընթացքում գործել Է շասսիի անսարքության տվիչը, այդ կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում Է ընդունել ինքնաթիռը վերադարձնել մեկնաթռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրԷջք Է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հետաքննչական վարչությունը ստուգում Է սկսել այդ փաստով, գերատեսչության աշխատակիցները պարզում են դրա պատճառներն ու հանգամանքները: «Կոլցովո» առցանց-տաբլոյի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը վերստին նշված երթուղով մեկնել Է Երեւանի ժամանակով 09:35-ին, չվերթն իրականացնում Է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը: Ուրալյան տրանսպորտային դատախազությունը փոխադրողի կողմից թռիչքների անվտանգության օրենսդրության կատարման ստուգում Է սկսել, հաղորդվում Է գերատեսչության կայքում: Հսկիչ մարմինը ճշտում Է, որ գործնականում թռիչքից անմիջապես հետո օդային երթեւեկության կառավարման կենտրոնում օդանավի հրամանատարից հաղորդում Է ստացվել առջեւի շասսիի փեղկերի անսարքության ցուցիչի գործելու մասին:

Նմանատիպ նյութեր