211652_close_icon
views-count82422 դիտում article-date 23:37 23-01-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կենտրոնական ապարատը համալրում է պրոֆեսիոնալներով. բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ բացահայտած՝ Կոտայքի մարզի քննչական վարչության պետը նոր պաշտոն է ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական, վերլուծական, քրեագիտական գլխավոր վարչութան պետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ Մ. Վարդանյանն աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ: Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Սահակ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Վարդանայնը ոչ միայն քննչական, այլ նաև ուժային բոլոր կառույցներում համարվում է իր գործի գիտակ ու պրոֆեսիոնալ, ունի մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներ և նրա կողմից ղեկավարած բոլոր ստորաբաժանումներում դրական ցուցանիշներ են արձանագրվել: Դրա վառ ապացույցը՝ վերջին տարիներին Կոտայքի մարզում տեղի ունեցած մեծ թվով աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ պատվիրված սպանություններ, առանձնակի դաժանությամբ սպանություններ, ավազակային հարձակումներ, կողոպուտներ են բացահայտվել: Կոտայքի մարզում բացահայտվել են նաև այնպիսի հանցագործություններ, որոնց արդյունքում պետությանը պատճառվել էր խոշոր չափի ( միլիոնների հասնող) վնասներ և մարզի քննչականի աշխատակիցները կարողացել են հիմնավորել ու դրա արդյունքում պետութանն է վերադարձվել ժողովրդից «գռփած» գումարները: «Գռփոխների» մեջ էին մտնում քաղաքապետեր, փոխնախարարներ, տարբեր աստիճանի, կալիբրի պաշտոնյաներ և այդ աշխատանքները գնահատելու արդյունքում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մ. Վարդանյանը բարձ պարգևի է արժանացել:

Նմանատիպ նյութեր