211652_close_icon
views-count10519 դիտում article-date 22:58 23-01-2020

Այս պահին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-5-րդ կմ-երին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Արագածոտնի մարզի Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#CC0000] Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր