211652_close_icon
views-count3620 դիտում article-date 21:28 23-01-2020

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է զարմացնել իր տրանսֆերով

«Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է «Բոկա Հունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսի ծառայություններով: Անգլիական ակումբը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել ֆուտբոլիստին: Մանկունյանցիների կազմում Տևեսը կարող է փոխարինել վնասվածք ստացած Մարկուս Ռեշֆորդին, որը մի քանի շաբաթով շարքից դուրս է եկել: Նախկինում Տևեսը 2007-2009 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և նրա կազմում երկու անգամ դարձել Անգլիայի չեմպիոն: Տևեսը «Բոկա Հունիորսում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից: Այս մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին մասնակցել է 10 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում է այս ամռանը:

Նմանատիպ նյութեր