211652_close_icon
views-count53002 դիտում article-date 21:23 23-01-2020

Հայ բժիշկը ապացուցեց, որ ինքը հավատարիմ է Հիպոկրատի երդմանն ու մարդ կոչվելուն. նա վիրահատարանում օգնություն է ցուցաբերել իր 14-ամյա տղային կողոպտողներից մեկին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 18–ին տեղեկություն էր հրապարակել Երևանում գործող հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամյա տղայի նկատմամբ կողոպուտ կատարելու փաստով, երբ 3 հոգի երեխայից հափշտակել էին iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Նշված դեպքից օրեր անց՝ հունվարի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մեկ այլ ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, երբ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը Գավառ քաղաքի բնակիչ, 19 –ամյա Հայկ Գ.-ն է, ով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վերջինս ստացել էր կոտրվածքներ, իսկ նրան հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերել հիվանդանոցի տնօրենն ու բժիշկները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ վիրավորը նշված հիվանդանոցի տնօրենի 14-ամյա տղային կողոպտողներից մեկն է: Այստեղ են ասում «գողի ու ... օրը 40 օր է», սակայն հիվանդանոցի տնօրենն ու բուժանձնակազմը, իմանալով, թե ով է իրեց մոտ բերված վիրավորը, մոռացել են երեխայի նկատմամբ նրանց կատարած անմարդկային քայլը՝ իրենք ցուցաբերել են մարդկային վերաբերմունք: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/19/1145296/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 18-ին, կողոպուտի դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին։ Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները տաք հետքերով նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիել Ա-ին։ Արաբկիրի ոստիկանները պարզել էին նաև նրա հանցակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցակիցներին և կողոպտված հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/21/1145430/]Ավելի վաղ[/url] ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հունվարի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Մ-ի վարած Opel մակնիշի 34 ON 574 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Գ-ի վարած Toyota մակնիշի 77 TN 117 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Կամո Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Opel-ի վարորդ Տիգրան Մ-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոման Կ-ն, 22-ամյա Ռուստամ Հ-ն և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայր էր մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր