211652_close_icon
views-count1887 դիտում article-date 19:16 23-01-2020

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 22-ին, ժամը 12.00-ին, 30-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 10.55-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման պատճառով ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 15.15-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 16.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 89-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 15.45-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Սիտրոեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կանգառի պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքում «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի 2-րդ հանրակացարանի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի տվյալներն ու վարորդի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 14.05-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր