211652_close_icon
views-count3831 դիտում article-date 16:05 23-01-2020

Դե լավ, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան. աշխատանքային օրացույցը կփոփոխվի նաև մայիսյան տոներին

Այս տարի մայիսի 29-ի աշխատանքային օրը առաջարկվելու է տեղափոխել հունիսի 6-ին: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Դրա արդյունքում մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ապագայում նման հարցեր քննարկելիս լավ կլինի հաշվի առնել այն հանգամանքը, որ սովորաբար թե բուհերում, թե դպրոցներում շաբաթ օրը աշխատանքային դարձնելու դեպքում, դասերը կամ կիսով չափ են կայանում, կամ ձախողվում են: «Դե լավ, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան»,- կատակով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/23/1145633/]Հիշեցնենք[/url], որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը:

Նմանատիպ նյութեր