211652_close_icon
views-count2849 դիտում article-date 15:01 23-01-2020

Փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ․ վարչապետը՝ սպանդանոցների մասին

Երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ես սպանդանոցների վերաբերյալ առաջարկ ներկայացրի, և մեր առաջարկին արձագանքը առնվազն բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով այդ առաջարկը: «Այսպիսով` առաջինը արձանագրում ենք, որ մինչև փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և պլյուս դրան՝ լիզինգային ծրագրերը, որոնց մեջ տեղ պետք է լինի շարժական սպանդանոցներին: Կազմվում է նախընտրելի քարտեզ՝ բաշխվածության և խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածություն, որ համաչափ լինի»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ նաև ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող ենք հարստացնել այդ փաթեթը, որ առավել արդյունավետ լինի: «Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին, և որևէ ցույց չի լինելու: Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»,- ասաց նա և Սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները:

Նմանատիպ նյութեր