211652_close_icon
views-count1476 դիտում article-date 14:23 23-01-2020

«Կոռուպցիայի ինդեքս 2019» զեկույցում Հայաստանը 28 կետով առաջընթաց է գրանցել. վարչապետ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցը՝ պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ. զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում և չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր