211652_close_icon
views-count7121 դիտում article-date 14:35 23-01-2020

Նպաստի իրավունք տվող սահմանային միավորը նվազեցվեց. նպաստից կօգտվի ևս 1000 ընտանիք

Կառավարությունն այսօրվա նիստում է նվազեցրեց նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, որը թույլ կտա, որ 11 հազար ընտանիքներ շարունակեն մնալ նպաստի համակարգում: Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաև դրանց վճարման ֆինանսակամ միջոցների չափերը: «Բյուջեով հատկացվել է 37,227 մլրդ դրամ միջին ամսական մոտ 98 780 ընտանիքի համար, որի միջին նպաստի չափը կազմում է 31 350 հազար դրամի չափով պահպանվում է: Նախագծով առաջարկվող միակ փոփոխությունը վերաբերում է նպաստի իրավունք տվող սահմանային միավորին. «Քանի որ բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, կենսաթոշակի չափը և նվազագույն աշխատավարձի չափը, երեխաների ծննդօգնությունը կավելանա, ինչպես նաև երեխաների խնամքի նպաստը, ուստի այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի վրա: Նպաստի չափը նույնը թողնելու դեպքում շուրջ 11 հազար ընտանիք՝ 49 հազար անդամներով, կկորցներ նպաստ ստանալու իրավունքը: Հետևաբար առաջարկվում է սոցիալական նպաստի սահմանային միավորը 30-ից իջեցնել 28-ի»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ քանի որ թոշակներն ու աշխատավարձերը աճել են, մարդկանց եկամուտներն ավելացել են, այսօր գործող համակարգով 11 հազար ընտանիքներ դուրս են գալու նպաստի համակարգից, իսկ այս փոփոխության արդյունքում ոչ միայն 11 հազար կմնան նպաստի համակարգում, այլ ևս հազար ընտանիք կներառվի համակարգում:

Նմանատիպ նյութեր