211652_close_icon
views-count4027 դիտում article-date 13:47 23-01-2020

Պարզվում է, որ կովերի համար մինչև -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կաթի հետ կապված խնդիրներին, ասաց, թե խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից: «Մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Ամենակարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ»,- ասաց վարչապետը և նշեց, որ արդեն այդ ուղղությամբ շարժ նկատվում է: «Շաբաթ օրը ես տեղեկություն ստացա, որ երբ մեր անասնագոմերը ավանդաբար մտնում է հեղձուցիչ, տաք ինչ-որ բան, և մենք այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է: Ընդհակառակը՝ այն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք մեր խոշոր եղջերավոր անասունի համար, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվություն ապահովելուն, պետք է նրանց ապահովել մաքուր օդով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ սա ասում է՝ հույս ունենալով, որ մարդիկ այս ինֆորմացիան ունեն: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ իրենք աջակցում են տոհմային անասնաբուծությանը և դրա հետ կապված աջակցություն ևս իրականացնում են: «Մոտավոր գնահատականներով՝ մենք տարեկան արտադրում ենք, 2019 թվականի արդյունքներով՝ 700 հազար տոննա կաթ, և մոտավոր գնահատականներով՝ մեր ինքնաբավության սահմանը 1 միլիոն տոննան է: Եթե 40 տոկոս էլ արտադրությունը ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար»,- ասաց նախարարը: Վարչապետը անդրադարձավ նաև թթվասերի տուփերի, թաների գունային մակնշման հարցերին:

Նմանատիպ նյութեր