211652_close_icon
views-count6152 դիտում article-date 13:36 23-01-2020

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր: Այսպիսով՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1: Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը: Ըստ նախագծի՝ «աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Նմանատիպ նյութեր