211652_close_icon
views-count1873 դիտում article-date 11:39 23-01-2020

Ժողովուրդները երեխաների նման են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ երեխան բարձրաձայն գոռում է ու երգում, մեծահասակները նրան սաստում են՝ «Սուս մնա, ներվերս կերար»: Բայց հենց որ երեխան սկսում է հազալ ու փռշտալ, մեծերը սկսում են նրան խղճալ՝ «Վո՜ւյ, քոռանամ ես, քեզ ի՞նչ է պատահել»: Եվ երեխան մտածում է՝ «Ըհը՜, երբ ես հիվանդ եմ, ինձ ավելի շատ են սիրում: Ուրեմն, ինձ ավելի ձեռնտու է հիվանդ լինելը»: Երեխան մեծանում է, եւ հասուն տարիքում նույնպես փորձում է իր հիվանդությունները, առաջին հերթին՝ հոգեճնշվածությունը, ընկճախտը «վաճառել» զուգընկերոջ, հարազատների, շրջապատի վրա: Հասարակական կյանքում նույնն է: Ժողովուրդները երեխաների նման են. եթե նրանց սովորեցնում ես, որ բողոքելու, դժգոհելու, խեղճանալու պարագայում նրանց մասին ավելի շատ են հոգ տանում, կարեկցում են, սփոփում են, ապա նրանք հակված են ընկնել այդ հոգեճնշված վիճակի մեջ, որպեսզի իրենց սիրեն ու փաղաքշեն: Ճնշողն ու խեղճացնողն, իհարկե, իշխանությունն է, սփոփողն ու փաղաքշողը՝ ընդդիմությունը: Եթե վերջինիս հաջողվում է գեղեցիկ, համոզիչ բառերով խղճալ ու փաղաքշել ժողովրդին, հաջողությունն ապահովված է: «Գորշ մթնոլորտ» արտահայտությունն առաջին անգամ արտաբերել է վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ փաստացի անկախություն ձեռք բերելուց ամիսներ հետո: Նա զարմանում էր՝ ինչպե՞ս կարելի է չուրախանալ, չոգեշնչվել, չըմբոշխնել, ստեղծագործական հզոր խթաններ չստանալ սեփական ձեռքերով պետություն կերտելու հնարավորությունից: Բայց իրականում ժողովուրդը մի քանի ամիս իսկապես ըմբոշխնում է, իսկ հետո սկսում է խղճացողներ, սփոփողներ փնտրել: Այդպես է լինում բոլոր հեղափոխություններից հետո»: [b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր