211652_close_icon
views-count34748 դիտում article-date 00:08 23-01-2020

Որոշ ծալապակասներ հանրությանը փորձում են մոլորեցնել իրենց ապատեղակատվությամբ. ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել, ոչ մի ինքնաթիռ չի ընկել Տավուշի մարզում

Արդեն 1 ժամից ավելի է, համացանցում տարբեր օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում այն մասին, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, մի մասն էլ վստահ իրենց տեղեկատվությանը, նշում են, թե Տավուշի մարզի Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Տավուշի մարզում ոչ մի արտակարգ և արտառոց դեպք տեղի չի ունեցել, մարզում արշալույսները խաղաղ են: Նմանատիպ կեղծ տեղեկատվություններ էլ այսօր առավոտյան էին տարածել ինչ-որ օգատատերեր, թե Լոռու մարզում, մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի մի քանի հատվածներում պայթյուններ են տեղի ունեցել, ինչը կարճ ժամանակ անց նույնպես հերքվեց: Նշված լուրի վերաբերյալ նաև ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր