211652_close_icon
views-count2827 դիտում article-date 21:40 22-01-2020

Երաշխավորում եմ՝ Կառավարությունն իր բոլոր լծակներից կօգտվի, որպեսզի թե՛ Գեորգի Կուտոյանի, թե՛ Հայկ Հարությունյանի գործերը մինչև վերջին դետալը բացահայտվեն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/01/22/pashinyan/3191216?fbclid=IwAR24t0zN9YosDyiq8SI2JQ0hUmOMAujvnQi6F26U99DEJ_Vb9gZYc9Khp-U]Tert.am[/url]-ը գրում է. ԱԱԾ նախկին տնօրենի մահը շատ ցավալի դեպք է, եթե չեմ սխալվում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Կարապետյանի դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքը հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, նաև որոշ շրջանակների շահարկման առարկա դարձել: Վարչապետը նշեց, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասնցելն է: «Կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որ ճշմարտությունը 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել եմ ու ասում եմ՝ երաշխավարում եմ, որ Կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև վերջին դետալը բացահայտվեն»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: «Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է նաև անվստահության խորհրդի քարտուղարը՝ որպես Կառավարության ու վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին»,- նշեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/22/pashinyan/3191216?fbclid=IwAR24t0zN9YosDyiq8SI2JQ0hUmOMAujvnQi6F26U99DEJ_Vb9gZYc9Khp-U]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր