211652_close_icon
views-count20850 դիտում article-date 21:29 22-01-2020

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՄՀԱ ժողովրդավարության զարգացման ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում վերջին մեկ տարվա ընթացքում կատարվող Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների, ինքնասպանությունների առընչությամբ: Հեղափոխության տրամաբանությունից ելնելով՝ ընտրված իշխանությունը պարտավոր է ոչ միայն իրագործել երկրի կառավարումն, այլև ամբողջությամբ տիրապետել երկրի ներքին իրադրությանն ու երաշխավորել այն անձանց անվտանգությունը, ովքեր կարող են արժեքավոր ցուցմունքներ տալ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի և քառօրյա պատերազմի հետ կապված: Այս ամենը չանելու և իրադարձությունների նմանօրինակ զարգացման դեպքում կգա մի պահ, երբ կունենանք մեր առջև ծառացած, չլուծված խնդիրներ և ոչ մի առանցքային վկա։ Առաջնային ենք համարում Հայկ Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի բացահայտումը՝ ողջամիտ ժամկետներում: Մեղավորները պիտի օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տան: Իսկ ինքնասպանության վարկածին հավատալ հնարավոր չէ, քանի որ այդ մարդիկ եղել են հրաման կատարողներ, և ի պաշտոնե ունեցել են վերադասներ: Հետևաբար ունեցել են մտահոգվելու ավելի քիչ պատճառ, քան իրենց վերադասները: Հարց է առաջանում նաև, եթե բարձրաստիճան ոստիկանը, ով միայն հրաման կատարող է եղել, կարող է պատասխանատվության ենթարկվելու վախից ելնելով ինքնասպան լինել, այդ դեպքում ինչու՞ 20-30 տարի երկիրը թալանած օլիգարխներից որևէ մեկն այդ վախից ելնելով ինքնասպան չեղավ: Տրամաբանական է, որ երկրում տեղի ունեցող սպանությունների այս շարանի ետևում թաքնված են նախկին ռեժիմի ներկայացուցիչներ։ Եվ եթե բացահայտումներն արագ չկատարվեն, կամ պոտենցիալ վկաները չհայտնվեն պետության անմիջական պաշտպանության տակ, ապա այս ամենը կունենա իր շարունակությունը: Հարկավոր է սթափվել և համարժեք կոշտ քայլեր ձեռնարկել երկրում իրավիճակը հսկողության տակ պահելու համար: Ոչ ոք չի կարող հերքել,որ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական փոթորկալից իրադարձությունների մեջ իր մեծ դերակատարումն ունի նաև Ռուսաստանը, որի ազդեցությունը մեր երկրի վրա դեռևս հսկայական է։ [b]22.01.2020թ. ՄՀԱ ժողովրդավարության զարգացման ՀԿ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր