3409 դիտում
15:27 22-01-2020
Գեղարքունիքում 239 նպաստառու ընտանիքներ օգտվել են սոցիալական աջակցության հատուկ ծրագրից
Գեղարքունիքի մարզի 239 նպաստառու ընտանիքներ նախորդ տարվա ընթացքում օգտվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրից:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, Գեղարքունիքի մարզպետարանը, հաշվի առնելով ծրագրի իրականացման սեղմ ժամկետները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների միջոցով 2019 թվականի նոյեմբերի վերջին տասնօրյակում մարզի գյուղական համայնքներում 239 նպաստառու ընտանիքների հետ կնքել է համաձայնագրեր եւ դրանք ուղղորդել համապատասխան զբաղվածության տարածքային կենտրոններ՝ անասնատեսակի եւ անասնակերի գնման գործընթացն իրականացնելու նպատակով: Արդյունքում՝ մինչեւ 2019 թվականի ավարտը մարզի գյուղական համայնքների 239 նպաստառու ընտանիքներ (Մարտունու տարածաշրջանում՝ 120 ընտանիք, Վարդենիսի տարածաշրջանում՝ 40 ընտանիք,Գավառի տարածաշրջանում՝ 39 ընտանիք, Սեւանի տարածաշրջանում՝ 24 ընտանիք, Ճամբարակի տարածաշրջանում՝ 16 ընտանիք) պետության կողմից ձեռք են բերել մեկ հղի երինջ կամ հղի կով (առավելագույնը՝ 350 հազար դրամ), անասնակերի միանվագ փոխհատուցում (առավելագույնը 230 հազար դրամ) եւ գումար անասնապահական աշխատանքների կատարման համար (նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական՝ ներառյալ բոլոր հարկերն ու վճարները):
Համապատասխան գյուղական համայնքի անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով աշխատանքների իրականացման համար տրվում է գումար նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ բոլոր հարկերն ու վճարները: «Ծրագրի իրականացմամբ ընտրված ծայրահեղ աղքատ ընտանիքները, զբաղվածություն ունենալու հետ մեկտեղ, կթեթեւացնեն աղքատության բեռը, միաժամանակ իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորություն կունենան: Նախապատվությունը տրվել է այն ընտանիքներին, որոնք ունեն անասնագոմ, անասնապահության ոլորտում աշխատելու փորձ, բավարար աշխատուժ: Կարծում եմ, առաջիկա մեկ տարում արդեն նկատելի կլինեն ծրագրի դրական ազդեցության արդյունքները»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
856 դիտում
15:54 20-11-2022
Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1941 դիտում
18:35 19-10-2016
Շուրջ 2000 այցելու օգտվել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրից
Այս բաժնից
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր