211652_close_icon
views-count915 դիտում article-date 16:33 22-01-2020

Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 19.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերվել և ոստիկանության Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Սամվել Շ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի /Պաշտոնեական անփութությունը/ 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր