211652_close_icon
views-count1925 դիտում article-date 12:50 22-01-2020

Խարդախության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 45-ամյա Օնիկ Հ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 30-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 22.25-ին, կամավոր Էրեբունու բաժին է ներկայացել 48-ամյա Գագիկ Ս.-ն, որը հունվարի 20-ից Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր