211652_close_icon
views-count1227 դիտում article-date 22:51 21-01-2020

Առողջապահության նախարար Թորոսյանը քաղաքացիների է ընդունել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անցկացրել է քաղաքացիների 2020 թվականի առաջին ընդունելությունը: Նախարարը լսել է բարձրացված հարցերը և խնդիրները, ինչպես նաև ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների դրական արձագանքը: Ըստ գործող կարգի` ընդունելությանը գրանցված քաղաքացիները նախարարին են դիմել տարբեր հարցերով` ակնկալելով տարաբնույթ լուծումներ: Հանձնաժողովային կարգով յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական: Քաղաքացիներին տրվել է պարզաբանում նրանց իրավունքների վերաբերյալ: Նախարարը մասնագետներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրել որոշ հարցեր` քաղաքացիներին հնարավորության դեպքում աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր