211652_close_icon
views-count1505 դիտում article-date 20:19 21-01-2020

«ԱԺ ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի. այնտեղ մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր հոգեվիճակի վրա հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ». Ա. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ ԱԺ ամբիոնը վերածվել է ներքին վախերի ու հույզերի արտահայտման պատուհանի. Այնտեղ մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ազգային ժողովի ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի։ Ամբիոնի մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։ Իսկ միգուցե հարկ է ընդունել «քուչի բեսեդկում լռվելու» առաջարկությունը, բայց պարտադիր առաջարկողի և իր թիմի գլխավորությամբ, և շարունակել ներքին վախերի բացահայտման ու սպառման անվերջանալի գործընթացը արդեն այնտեղ՝ ազատելով ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը անձնական էմոցիոնալ պոռթկումներից։ Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը, իսկ կարճամտության և սակավամտության հայտարարված մրցույթում գլխավոր մրցանակի հավակնորդների թիվը օրեցօր աճում է։ Շատ դժվար ընտրություն է լինելու . . .»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր