211652_close_icon
views-count11518 դիտում article-date 18:48 21-01-2020

Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերը հասանելի է, հայտնի է նաև պրեմիերայի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին: Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, ներկայացնելու մի քանի բանտարկյալների պատմությունը: Քարդաշյանը զրուցել է նաև ընկերների ու հարազատների, աշխատել ու խորհրդակցել է փաստաբանների հետ: «Այստեղ կան պատմություններ, որոնց մասին երբեք չի խոսվել: Այս մարդիկ ցանկանում են երկրորդ հնարավորություն»,- նշում է Քիմ Քարդաշյանը: Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանի օգնությամբ ներում էր շնորհվել թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին, սպանության համար դատապարտված Մոմոլ Սթյուարդին: Ֆիլմի տևողությունը երկու ժամ է, պրեմիերան նախատեսված է ապրիլի 5-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր