211652_close_icon
views-count5315 դիտում article-date 16:29 21-01-2020

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչ է անում զերծ մնալ չմտածված, հակակազմակերպչական քայլերից

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարությունը, կազմակերպության հիմնարար առաքելությունը՝ ազգային - ազատագրական պայքարի նպատակների իրականացման երթը վերահունավորելու եւ այդ ուղղությամբ աշխատանքները վերասահմանելու մտադրությամբ, տարեսկիզբին գումարված արտահերթ նիստի ընթացքին ձեռնամուխ եղավ կազմակերպչական խորքային ու համապարփակ վերափոխումների գործընթացին: Բոլոր նրանք, որոնք այդ վերափոխումների արդյունքով մեկուսացվեցին, պետք է անհապաղ ենթարկվեն ղեկավարության կողմից ըստ կանոնադրության կայացրած տնօրինումներին եւ զերծ մնան հրապարակային ջղագրգիռ ու անոպա ելույթներից, արարքներից եւ հակակազմակերպչական քայլերից, որոնց հնարավոր հետեւանքների մասին շատ լավ տեղեկացված են: Մեր շարքերը կուռ ու միասնական, վերանորոգ հավատով եւ անսասան կամքով լծված են կազմակերպության վերակառուցման ու վերանորոգման պատվաբեր գործին, եւ չունեն՝ ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մասնագիտական որակներ, զբաղվելու համար հոգեկան խախտումներով տառապող մեկուսացված տարրերի ջղաձգումներով, որոնք ազգային եւ հոգեւոր կառույցների դեմ շղթայազերծած «խաչակրաց» արշավանքներին զուգահեռ, հիմա էլ կը փորձեն ազգային - ազատագրական պայքարի համար ստեղծված կազմակերպությունը շեղել իր հիմնական նպատակներից ու առաքելությունից: [b]21 Հունվար 2020, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարության Մամլո Դիվան[/b]

Նմանատիպ նյութեր