211652_close_icon
views-count2198 դիտում article-date 18:36 21-01-2020

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 848 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 247 կարգապահական տույժեր, այդ թվում՝ - հայտարարվել է «Նկատողություն»` 88, - հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 128, - պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3, - կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 26: Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 1 ծառայողի նկատմամբ, նրան հայտարարվել է «Նկատողություն»։ ՀՀ ոստիկանության ծառայողների թույլ տված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 36 նյութեր: Դրանցից - 1-ով նյութերը քննարկման փուլում են, - 7-ով քրեական գործ հարուցելը մերժվել է, - 28-ով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից • 13-ը նախաքննության փուլում են, • 10-ը կարճվել են արդարացնող հիմքերով, • 2-ը կասեցվել են, • 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։ 2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 39 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր (ընդ որում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը հանձնաժողովի կողմից քննության են առնվել կրկնակի, բացի այդ՝ 1 ծառայողի վերաբերյալ հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը դադարեցվել է): Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 7 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», 28-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ, 4 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունները դադարեցվել են։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր