211652_close_icon
views-count2377 դիտում article-date 12:52 21-01-2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն առնչվող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1002040.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Օրենքի նախագիծը նպատակ ունի բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը: Ներկայումս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունը քննարկելիս դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»,- նշել էր Գալյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:

Նմանատիպ նյութեր