211652_close_icon
views-count1763 դիտում article-date 16:23 21-01-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 20-ին, ժամը 22.45-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 25-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Աղավնատուն-Արագած ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 20-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 36-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-21174» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 30-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր