1330 դիտում
10:41 21-01-2020
ԱԺ-ն ընդունեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրինագծերի փաթեթը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
Նախագիծը նախօրեին նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով կատարվում է բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արդյունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդրվում են համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ կներդաշնակեցվեն մի շարք կանոններ:
Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
10:38 05-05-2021
ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը
1189 դիտում
22:18 13-09-2019
Մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների հանրային հարթակում մասնակցության հայտերի ընդունումը
Այս բաժնից
496 դիտում
20:16 22-04-2024
Ոսկեպարում և Բաղանիսում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
250 դիտում
20:04 22-04-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
274 դիտում
19:51 22-04-2024
Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները