211652_close_icon
views-count2748 դիտում article-date 09:59 21-01-2020

Ով է իրականում ղեկավարել ՋՏՊԿ-ն․ Վարդան Մելքոնյանը զզվել էր շիրմայի դեր կատարել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը: Մելքոնյանը հայտարարել էր, որ իրեն որևէ մեկը չի հորդորել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, և ինքն այդ քայլին դիմել է ինքնակամ: Աշխատանքից ազատվելուց հետո Մելքոնյանը մերձավորների մոտ իր հեռանալը բացատրել է այն հանգամանքով, որ ինքը միայն անվանապես էր կոմիտեի ղեկավար, իսկ իրականում կոմիտեն ղեկավարում էր իր տեղակալ Հարություն Գուլյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, և կոմիտեում հայտնի է եղել որպես Պապիկյանի հովանավորյալ: Մելքոնյանը հայտարարել է, որ ինքը արդեն զզվել էր շիրմայի դեր կատարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր