211652_close_icon
views-count39895 դիտում article-date 20:06 20-01-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում. ռուսական համարանիշներով КамАЗ-ն ու կցորդիչը, որոնք բարձված են եղել 24 տոննա ցորենով, կողաշրջվել է. կցորդիչի ցորենը թափվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի E 324 OM 15 RUS համարանիշի ավտոմեքենային ամրացված կցորդիչը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: КамАЗ-ը և կցորդիչը բարձված են եղել ցորենով: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներին վարորդը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ասել է, որ КамАЗ-ը բարձված է եղել 16 տոննա, իսկ կցորդիչը, որը կողաշրջվել է, բարձված է եղել 8 տոննա ցորենով: Ցորենի մի մասը թափվել է: Վթաի մասին տեղեկացվել է ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, ում հանձնարարականով դեպքի վայր են ժամանում նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, ովքեր պարզելու են նաև վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր