211652_close_icon
views-count3810 դիտում article-date 18:18 20-01-2020

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ .ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայ¬քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական կայուն ուղու գործունեության դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ և Ուրուգվայի Հանրապետության 1 քաղաքացի,նախնականհամաձայնությանգալովԱՄՆ-ումբնակվող հայազգի հանցակցիհետ, ՀՀ տարբեր քաղաքացիների անվամբ՝ առանց վերջիններիս գիտության, փոստայինառաքանիներում մանկական և գրենական պիտույքներում ծեփունով քողարկված թմրամիջոցներըԱՄՆ-իցմաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան տեղափոխելու և իրացնելու նպատակով՝ ստեղծել են կայուն հանցավոր խումբ և փոստային ծառայության միջոցով տևական ժամանակ մաքսանենգությամբ ներկրել են «կոկաին», «մեթամֆետամին»և«հաշիշիյուղ» տեսակների առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։ Թվով 5 ծանրոցներով ուղարկված դրանց վերջին խմբաքանակը Հայաստանում գործող փոստային ծառայության գրասենյակստացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին, 2020 թ. հունվարի 8-ին և 10-ին, այնուհետև ս.թ. հունվարի 14֊ին հանցավոր խմբի անդամները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո ստացել են նշված ծանրոցներից մեկը, փոխադրել այն իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող ավտոտնակ, որից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավոր խմբի 3 անդամները բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀքրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել հանցավոր խմբի գործունեությունը փաստող անհերքելի ապացույցներ։ Մասնավորապես, փաստականտվյալներ են ստավել նրանց կողմից նախկինում թմրամիջոցներՀ այաստան ապօրինի ներկրելու, համացանցի միջոցով գնորդների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու, գումարը ստանալուց հետո դրանք նախապես տեղանշած թաքստոցներում թողնելու և իրացնելու վերաբերյալ: Գործի շրջանակներում 3 անձանց առաջադրվել են մեղադրանքներ, և դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր