Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Օրերս հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունվարի 17-ին քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ակունք գյուղի 22-ամյա մի բնակչի:Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված և կռփազենք:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար:
Բուսական զանգվածն ու կռփազենքը ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բերման էր ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.01.20 16:37



Տեսանյութ
