211652_close_icon
views-count1522 դիտում article-date 11:04 20-01-2020

«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել: Ներկայացնում ենք նախարարության հայտարարությունը. ««Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության [url=http://moj.am/]պաշտոնական կայքէջին[/url] կամ «Արդարադատության նախարարություն» [url=https://www.facebook.com/mojarmenia/]ֆեյսբուքյան էջին[/url]»:

Նմանատիպ նյութեր