211652_close_icon
views-count5781 դիտում article-date 18:22 19-01-2020

«Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան

Առայժմ որևէ մեկնաբանություն չունեմ: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողներին ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին: «Շատ ցավալի դեպք է, առայժմ որևէ մեկնաբանություն չունեմ, բացի խորին ցավակցությունները իր հարազատներին, իր ընտանիքին, իր բարեկամներին»,- ասաց նա: Շահնազարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որում մանրամասներ էին հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների մասին: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145190/]հաղորդել էինք,[/url] որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Նմանատիպ նյութեր