211652_close_icon
views-count7581 դիտում article-date 23:04 18-01-2020

Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը ԱԱՏՄ կողմից Կոտայքի մարզի որոշ դպրոցների նկատմամբ հարուցած վարչական վարույթի վերաբերյալ

ՀՀ Կոտայքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկանում ենք, որ ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ մարզպետարանի ենթակայության (բացի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցից) հաղորդագրության մեջ նշված դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան, դպրոցներում ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, ինչը փաստացի, անհնար է դարձնում դպրոցներում ամբողջական և համաչափ ջերմաստիճանի ապահավումը։ Այդուհանդերձ, մարզպետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչներն ու անձամբ մարզպետը, պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում դպրոցներ՝ իրավիճակին ծանոթանալու և այն վերահսկելու նպատակով։ Ներկայացնում ենք կարճ տեղեկանք նշված դպրոցներում տիրող իրավիճակի մասին․ -Կապուտան Կապուտանի միջնակարգ դպրոցը ջեռուցվում է գազի վառարանով, դպրոցի շենքը վթարային է և ներառված է Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Կառավարության սեյսմակայունության բարձրացման ծրագրում, որի շրջանակներում առաջիկա տարիներին կկառուցվի նոր դպրոց -Կամարիս Կամարիսի դպրոցում ևս տեղադրված է գազի վառարան, դպրոցի շենքը վթարային է, նոր դպրոցի կառուցման նպատակով այժմ պետ.գերատեսչությունների և համայնքի ղեկավարի հետ բանակցություններ են ընթանում -Ջրառատ Ջրառատի դպրոցում ջեռուցումն ապահովվում է փայտե վառարանով, այս տարի պետ.բյուջեով այստեղ նախատեսվում է կառուցել նոր դպրոց -Փյունիկի, ֆանտանի, Արտավազի, Գետամեջի դպրոցները ջեռուցվում են փայտե վառարանով։ ֆինանսական վերաբաշխման շնորհիվ ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են, եւ մեկ-երկու շաբաթից կմեկնարկեն ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները Վստահեցնում ենք՝ մարզային ենթակայության բացառապես բոլոր հանրակրթական հաստատություններում առկա է ջերմային նվազագույն եւ պատշաճ շեմ, որի ապահովումը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր