211652_close_icon
views-count3952 դիտում article-date 23:39 18-01-2020

Թեհրանը Ուկրաինային կհանձնի կործանված «Բոյինգի» «սև» արկղերը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ Թեհրանը Կիևին կհանձնի կործանված ուկրաինական «Բոյինգ» ինքնաթիռի «սև» արկղերը: Արկղերի փոխանցման մասին որոշումը կայացվել է մի շարք հանդիպումներից հետո, որոնք Իրանի ներկայացուցիչները անցկացրել են ուկրաինական կողմի հետ: Համապատասխան հայտարարությունն արել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության դեպքերի հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը: Հիշեցնենք, որ ուկրաինական «Բոյինգ 737» ինքնաթիռը Թեհրան-Կիև չվերթն իրականացնելիս կործանվել էր Թեհրանի մատույցներում՝ իրանական հակաօդային ուժերի արձակած հրթիռից: Ինքնաթիռում գտնվողները՝ 180 հոգի, զոհվել էին:

Նմանատիպ նյութեր