211652_close_icon
views-count12269 դիտում article-date 23:21 18-01-2020

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը հերքում է հրապարակված տեղեկությունը

Ազգային Ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապատեղկատվություն հաջորդ. Լրատվամիջոցը՝ հղում կատարելով անվստահելի աղբյուրի, հրապարակել է տեղեկություն, ըստ որի ԱԺ պատգամավորները ՃՈ տուգանքներ չեն վճարելու, քանի որ նրանց պետհամարանիշերը ԱԺ-ինն են, ըստ այդմ ԱԺ-ն է վճարելու պետական միջոցներից: Լուսանկարում ԱԺ պատգամավորներից մեկի հեռախոսի էկրանն է, որտեղ տեսնում ենք նրան տրված ԱԺ պետհամարանիշով եկած երկու տուգանք, որոնք ենթակա են վճարման հենց նրա կողմից: Ապատեղեկատվության մակարդակի սրընթաց աճը երկրում կանխման կարիք է զգում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր