211652_close_icon
views-count17259 դիտում article-date 18:43 18-01-2020

ՄԻՊ. Քյարամ Սլոյանի գլուխը ադրբեջանական գյուղերում տարածողը ծափահարությունների էր արժանանում, վերջում էլ պարգևատրվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Ադրբեջանում հայատյացությունը խրախուսում եւ աջակցություն է վայելում պետական, բարձրաստիճան մակարդակով: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Նաեւ շատ խնդրահարույց է, այն որ այդ հայատյացությունը որպես պետական քաղաքականություն այն օգտագործելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում միջազգային կազմակերպություններում Հայաստանի վերաբերյալ եւ մեր կարեւոր առաքելություններից է` թույլ չտալ, որ այդ կեղծիքը տարածվի, առավել եւս, ես կարծում եմ, որ իրականությունը մեր կողմն է` ինքնորոշման հետ կապված հարցերում»,- ասաց նա: ՄԻՊ-ը նշեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը այն օրինակներից էր, որ ակնհայտորեն ցույց տվեց այդ ատելության հետեւանքները, հայտնում է News.am-ը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր