211652_close_icon
views-count2878 դիտում article-date 12:46 18-01-2020

Հետախուզվողներ են հայտանբերվել

Հունվարի 17-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասից բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հայկազ Թ․-ն, որը հունվարի 9-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 34-178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով: Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է նախաձեռնող մարմնին: Խափանման միջոցը՝ կալանք: *** Հունվարի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Դավիթ Օ․-ն, որը 2016թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր