211652_close_icon
views-count4073 դիտում article-date 23:06 17-01-2020

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ArshavirGharamyanSureni/photos/a.349683779295710/490887011842052/?type=3&theater]էջում[/url] արված գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145200/]մահվան[/url] կապակցությամբ: «Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ: Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր