211652_close_icon
views-count1290 դիտում article-date 22:01 17-01-2020

ՀՀ ԶՈՒ-ն ամփոփել է զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում հունվարի 17-ին ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Խորհրդակցությանը, որը վարել է ԳՇ ԶԾ վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը, մասնակցել են վարչության և զորատեսակների` զորքերի ծառայությունն ուղղորդող սպաները: Արդյունքների ամփոփման ավարտին ԶՈՒ ԳՇ պետի հրամանով խրախուսվել են 2019 ուսումնական տարվա ընթացքում առավել աչքի ընկած սպաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր