211652_close_icon
views-count2082 դիտում article-date 16:23 17-01-2020

Փրկարար ծառայության գնահատականը տրվում է քաղաքացու կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների և առաջացած հարցերի վերաբերյալ: Ծառայության տնօրենը նշեց, որ Փրկարար ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն ավարտված են, կատարվել են փոխատեղումներ: Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ծառայության տնօրենի և երկու տեղակալների միջև ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և գործունեության ուղղությունների համակարգման բաժանումը: Ծառայության տնօրենը նշեց, որ քաղաքացիներից ստանում են նամակներ և հեռախոսազանգեր փրկարարների բարեհամբույր և մարդկային վերաբերմունքի մասին և շեշտեց, որ բնակչության կողմից տրվող գնահատականն ամենագլխավորն է: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անձնակազմի ուսուցման հարցերի կազմակերպման հետ կապված տրվեցին մի շարք հանձնարարականներ: Փրկարար ծառայությունում սկսվել է կառուցվածքային և մարզային ստորաբաժանումների 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը, որի հետ կապված ևս տրվեցին հանձնարարականներ: Վ. Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ծառայության անձնակազմին՝ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակցի երեխայի վիրահատության համար կազմակերպված հանգանակությանը մասնակցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր