211652_close_icon
views-count2475 դիտում article-date 15:43 17-01-2020

Սյունիքի մարզի և Մ-4 ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների, անցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: [color=#EF2929] Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color]

Նմանատիպ նյութեր