211652_close_icon
views-count4117 դիտում article-date 15:52 17-01-2020

Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տռեղեկություններով՝ Անգելա Մերկելը Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: « Դավոսի (համաժողովին) մասնակցելուց հետո կանցլերը կուղեւորվի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ Էրդողանի հետ», -այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Գերմանիայի կանցլերը հանդիպում կունենա նաև գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր